Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր

Փետրվար 18,2022 18:45

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը փետրվարի 18-ին  ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

ՀՀ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերված աջակցությունը:

Հանդիպմանը  քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) աջակցությամբ «Ռիսկերի խելացի կառավարման» համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները: ՊԵԿ նախագահը կարևորել  է, որ ծրագրի աջակցությամբ արդեն Հայաստանում է գտնվում ԱՄՆ փորձագետների առաջին խումբը: Գնահատման առաքելությունից հետո նրանք կներկայացնեն համատեղ քայլերի հաջորդականությունը։

ԱՄՆ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բարեփոխումների շրջանակում` ապահովվել գործուն աջակցություն դրանց իրականացման նպատակով:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28