Փետրվարի 19-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական զսպման ուժերը կանցկացնեն զորավարժություններ՝ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակմամբ: Զորավարժությունը կգլխավորի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Գերատեսչությունից նշել են, որ զորավարժությունը հերթական բնույթ է կրում: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ զորավարժության ընթացքում Պուտինը կգտնվի Ռուսաստանի ՊՆ իրավիճակային կենտրոնում: Հնարավոր է, որ Պուտինի հետ զորավարժություններին հետևի նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն այցով գտնվում է Մոսկվայում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ