Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերբալ մարմնավաճառներ» արտահայտության համար էթիկայի հանձնաժողով է նախաձեռնվում

Փետրվար 18,2022 18:15

«8-րդ գումարման խորհրդարանը աննախադեպ էր էթիկայի խախտումներով, այնպիսի խախտումներով, որ ոչ տեսել էինք, ոչ երեւակայել էինք, օրինակ, որ ՊՆ նախկին նախարարը, որ ֆրակցիայի ղեկավար է, կարող է շիշ շպրտել կամ ամբիոնի մոտից ելույթ ունեցող, խոսող պատգամավորին կարելի է գալ, քաշել ու հետո կարգավորել, դահլիճից դո՞ւրս հանել այդ պատգամավորին, թե՞ թողնել դահլիճի ներսում: Մենք անընդհատ զարմանում էինք՝ է՞լ ուր կարող են հասնել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» 8-րդ գումարման ԱԺ-ի երկրորդ նստաշրջանի դիտարկման արդյունքները ներկայացնելիս ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի խմբագիր Մարիամ Բարսեղյանը:

Նա նշեց, որ  անգամ այս աղմկոտ դեպքերի պարագայում 3 խմբակցություններից որեւէ մեկը հարկ չհամարեց հանդես գալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, բացի այդ, լսումներ կազմակերպելու հնարավորությունից օգտվել են երկու անգամ ու այս պարագայում խոսել ԱԺ-ի վերահսկողական գործառույթի մասին՝ ճիշտ չէ:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախաձեռնել է էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» ասելու արտահայտության հետ կապված:

Ծրագրի պատասխանատուները հիշեցրին, որ այս պահին քննարկում են 2-րդ նստաշրջանի արդյունքները, այդ ընթացքում 7 միջադեպ է եղել ու էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել:

Լսումներ իրականացնելու գործիքից չօգտվելու համար էլ Մամիջանյանն ասաց, որ շուտով կազմակերպելու են մի նախագծի հետ կապված:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ Մարիամ Բարսեղյանին հակադարձեց. «Դուք էլ եք շարունակում «նախկիններն են մեղավոր» կոնցեպտը, դա արդեն հոգնեցրել է բոլորին: Իշխանության է մի ուժ ու մի անձ, ով մշտապես քննադատել է օրվա իշխանության վարքագիծը նույն բացասական երեւույթների հետ կապված, բայց ձեր խոսքում ես դատապարտող բան չտեսա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28