Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության (որպես ընկերության ՀՀ–ին պատկանող հավատարմագրային կառավարիչ ) կողմից 2022թ-ի փետրվարի 16-ից դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ, եւ 2022թ․-ի փետրվարի 17-ից ԶՊՄԿ–ի խորհրդի անդամ է նշանակվել Նարեկ Բաբայանը»,-տեղեկացնում է ԶՊՄԿ–ն։
Ի դեպ, նկատենք, որ Տիգրան Ավինյանը խորհրդի անդամ էր նշանակվել 2022թ․–ի հունվարի 24-ին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը ազատման դիմում էր գրել փետրվարի 16-ին եւ Aravot.am-ը գրել էր որ նա նշանակվելու է ԶՊՄԿ խորհրդի անդամ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ