Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել է «Արմնյուզ» ՓԲ ընկերությանը տրամադրված սլոթի օգտագործման լիցենզիայի գործողությունը. «Ռադիո 107 ՖՄ»-ը կշարունակի հեռարձակումը

Փետրվար 18,2022 17:24

Այսօր՝ փետրվարի 18-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:

Ներկայացնելով օրակարգային հարցերը նշվեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների հանդեպ 2022 թվականի փետրվարի 12-ին ընդունել էր ընկերությունների լիցենզիաների գործողությունների կասեցման վերաբերյալ որոշումներ՝ առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը չապահովելու հիմքով՝ 5 օր ժամկետով:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե` սահմանված խախտումը չի վերացվել:

Քանի որ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության կողմից դեռևս փետրվարի 11-ին ժամը՝ 00։01:00-ից հեռարձակումն իր կողմից անջատվելուց հետո, որի արդյունքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կասեցրել էր լիցենզիայի գործողությունը 5 օր ժամկետով, որևէ պաշտոնական գրություն կամ հեռարձակումը վերականգնելու որևէ ցանկություն չի ներկայացվել, ուստի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն որոշեց դադարեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությանը տրամադրված Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 296 լիցենզիայի գործողությունը:

Ինչ վերաբերվում է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությանը, ապա ընկերությունը լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ներկայացրած գրությամբ հայտնել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կասեցման ժամկետը լրանալու օրվանից կամ Հանձնաժողովի կողմից ավելի շուտ ժամկետ սահմանվելու դեպքում՝ այդ պահից, լսողական հաղորդումների հեռարձակումը շարունակելու իրենց պատրաստակամության մասին և խնդրել վերացնել Հանձնաժողովի «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ» թիվ 17-Ա որոշումը:

Ուստի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց՝ վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 12-ի թիվ 17-Ա որոշմամբ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ 2022 թվականի փետրվարի 18-ից:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28