Լրահոս
Օրվա լրահոսը

Թող ուղիղ ասեն. պետք չէ նման արտահայտություններ անել դատական իշխանության հասցեին. ԲԴԽ անդամ. Hraparak.am

Փետրվար 18,2022 15:37

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն այսօր հայտարարություն է տարածել՝ կապված արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում դատավորների հասցեին թույլ տված որոշ արտահայտությունների հետ։

ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Դատավորների միության նախագահի տարածած հայտարարությանը, ասաց․ «Ես, իհարկե, նոր հայտարարությանը ծանոթ չեմ , բայց ես՝ նախ որպես ԲԴԽ անդամ և առաջին հերթին՝ նաև դատավոր, գտնում եմ, որ պետք է նման արտահայտություններ չարվեն, եթե արվում են՝ պետք է դրանք բոլորը հասցեական լինեն՝ անուն առ անուն։ Ասում են՝ 40 դատավոր, հետո՝ մեկը գնաց, մնաց 39, ինքս դատավոր եմ և հնարավոր է, որ ես՝ ինքս վերցնեմ ինձ վրա, չէ՞, դրանցից մեկն էլ հնարավոր է՝ ես լինեմ»։

Չիչոյանը նկատի ուներ Անդրեասյանի՝ «Ազատության» եթերում արած այն հայտարարությունը, թե Հայաստանում, կոպիտ հաշվարկներով, 40 կոռումպացված դատավոր կա, որոնցից պետք է ազատվել։ Ուստի Չիչոյանը կարծում է, որ եթե նման հայտարարություն է արվում, պետք է դրանք հասցեական լինեն։

Հարցին՝ ԲԴԽ-ն այս մասով հայտարարությամբ հանդես կգա՞, Սերգեյ Չիչոյանը հիշեցրեց, որ իրենք նախկինում հայտարարություն արել են, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իր արտահայտություններում կոռեկտ լինի, չափի մեջ լինի, չնսեմացնի, չվարկաբեկի դատական իշխանությանը, քանզի հանրությունը, նման կարծիքներ լսելով, կարող է բոլորին վերագրել։

Ապա ավելացրեց, որ ԲԴԽ-ն, ամենայն հավանականությամբ, կքննարկի այս հայտարարությունը, թե ինչ կորոշի խորհուրդը՝ չի կարող ասել։

Ու նորից իր անունից կրկնեց․ «Գտնում եմ, որ պետք չէ նման արտահայտություններ անել դատական իշխանության հասցեին։ Եթե կան ինչ-որ մարդիկ էդ ցուցակի մեջ ու իրենք գիտեն, թող ուղիղ ասեն, 40 դատավորի կամ բոլորին հանցագործության մեջ մեղադրելը սխալ է»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28