Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 17-ին ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից ստացվել է Մարտունու տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Գնել Թաթոյանի զեկուցագիրը՝ հասցեագրված միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի տնօրենին, որ օրենքով սահմանված կարգով՝ 2021թ-ի հուլիսի 27-ին դադարեցվել է Ա. Դ.-ի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը, որից հետո փետրվարի 7-ին Ա.Դ.-ն ներկայացել է միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի խոհրդակցության սենյակ, որտեղ որպես կաշառք Գ.Թաթոյանի սեղանին դրված թղթերի տակ է դրել գումար:
Ըստ նույն աղբյուրի, չլսելով իր գումարը հետ վերցնելու Գ.Թաթոյանի հորդորները, քաղաքացին հեռացել է։ Այնուհետեւ սոցիալական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ Ա.Դ.-ն հետ է կանչվել տարածքային կենտրոն և նույն սեղանի թղթերի տակից վերցրել է իր կողմից դրված գումարը և հեռացել:
Գ.Թաթոյանը հրավիրվել է բաժին և տվել նույնաբովանդակ հաղորդում: Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Լուսանկարը՝ Մարտունու Տարածքային Կենտրոնի ֆեյսբուքյան էջից