Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիներից քանիսը, երբ և որ երկրի միջնորդությամբ են վերադարձել Հայաստան

Փետրվար 18,2022 15:08

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ` ՀՀ-ՌԴ-Ադրբեջան, հայտարարությամբ, որի 8-րդ կետը նախատեսում էր «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» անդրադարձել է այդ հայտարարության կատարման ընթացքին: Ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանն առ այս պահը ամբողջությամբ չի կատարել ռազմագերիներին վերադարձնելու պարտավորությունը, իսկ հայտարարության երրորդ՝ միջնորդ կողմ Ռուսաստանը, իր հերթին, պատերազմից մոտ մեկուկես տարի անց ձախողել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացը:

Գերիների վերադարձի գործընթացն ավարտին հասցնելու համար հայկական կողմը ստիպված է լրացուցիչ դիվանագիտական ջանքեր ներդնել՝ այդ թվում նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չհանդիսացող երկրների ու միջազգային կառույցների հետ աշխատանքում․ դրա արդյունքում մի շարք երկրներ և կառույցներ արդեն իսկ գործուն ներգրավվածություն ունեն այս գործընթացում:

 

Վերադարձած գերիների թիվը՝ ըստ միջնորդած երկրի/կառույցի և հայրենադարձման ժամկետների:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստան վերադարձած գերիների թիվը՝ ըստ միջնորդած երկրների:

Հայրենադարձված գերիների ընդհանուր թիվը

Ի պատասխան ԻՔՄ հարցմանը, Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ 44-օրյա պատերազմից մինչև 2022 թվականի փետրվարի 16-ը գերությունից ազատվել է 150 հոգի: Նրանցից մեկը՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը, 2021-ի մարտին ուղարկվել է Լիբանան, ևս մեկը 2021-ի փետրվարին իր ցանկությամբ ուղարկվել է ՌԴ․ ըստ այդմ՝ հայրենադարձված ռազմագերիների թիվը կազմում է 148:

Ըստ ԱԱԾ տվյալների՝ առաջին գերուն Ադրբեջանը վերադարձրել է դեռևս պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին:

Գերիների փոխանակման առավել մեծ գործընթացը սկսվել է այդ տարվա դեկտեմբերին:

26%-ը գերությունից ազատվել է նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չհանդիսացող երկրի/կառույցի միջոցով

Ընդհանուր առմամբ՝ պատերազմից հետո իրականացվել է գերիների 22 խմբերի վերադարձ, որոնցից 18-ը ՌԴ-ի, իսկ 4-ը այլ երկրների ու կառույցների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Վրաստանի միջնորդությամբ: ՌԴ-ի միջնորդությամբ գերությունից ազատվել է 111, իսկ՝ վերոհիշյալ երկրների/կառույցների միջնորդությամբ՝ 39 հայ գերի:

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28