Անօրինական միգրանտների և բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում են Ռուսաստանի օրենքները, պետք է կիրառվեն ամենակոշտ միջոցները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ծայրահեղականության ցանկացած դրսևորում, իրավական կարգի խախտում և անօրինական աշխատանքային գործունեություն պետք է հիմք ծառայի Ռուսաստանի սահմաններից վտարելու մասին արագ որոշում կայացնելու և իրականացնելու, ինչպես նաև նրանց մուտքն ապագայում մեր երկիր թույլ չտալու համար»,- ասել է Պուտինի ՆԳՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը:
Նա հավելել է, որ խիստ հետևանքներ սահմանելու անհրաժեշտություն կա նաև այն հանցավոր խմբավորումների դեմ, որոնք «անօրինական միգրանտների վրա կառուցում են իրենց քրեական բիզնեսները»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ