Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ գործարարները կգնան Չեչնիա, զբոսաշրջիկներն էլ՝ Արկտիկա. ի՞նչ են առաջարկում ռուս գործարարները

Փետրվար 18,2022 14:34

«Հայաստանը մեր ռուս գործարարների համար շատ սիրելի եւ ցանկալի երկիր է, առանց վիզայի ռեժիմը եւ լեզվի արգելքների բացակայությունը շատ օգնում են այստեղ բիզնեսի զարգացմանը»,-այսօր այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն: Նա «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ներկայացրեց ռուս-հայկական միջոցառումների ծրագիրը:

Աննա Դոնչենկոն, որը նաեւ ՀՀ-ում ռուսական բիզնեսի առեւտրային ներկայացուցիչն է, ասաց, որ ամենաակտիվ համագործակցությունը Մոսկվայի գործարարների հետ է, բայց ՌԴ մյուս շրջանները նույնպես հետաքրքրված են հայկական շուկայով: ՌԴ ներկայացուցչի խոսքով, հետաքրքրություն կա անգամ Արկտիկայի նկատմամբ եւ հիմնական ուղղություններից մեկը կլինի փոխադարձ զբոսաշրջությունը:

Ասաց նաեւ, որ արդեն կա պայմանավորվածություն` հայկական պատվիրակության այց Չեչնիայի հանրապետություն: Լենինգրադի շրջանի ռուս գործարարների հետ էլ արդեն կնքվել են պայմանագրեր, սակայն թե ինչ ապրանքատեսակներ կարտահանեն կամ կներկրվեն, տիկին Դոնչենկոն փակագծերը չբացեց՝ նշելով, որ այդ մասին կհայտարարեն, երբ գործարքները վերջնական տեսք ստանան: Նրա խոսքով, օրինակ, ռուսական ընկերություններից մեկը կներկրի բորոդինյան հացի եւ մարինացված վարունգի համերով՝ բարձր կարգի շոկոլադ:

Աննա Դոնչենկոյի խոսքով, շուկայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանն ունի թեթեւ արդյունաբերության, էներգետիկայի, շինարարության ոլորտների մեծ ներուժ: Իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում էլ, ՌԴ առեւտրի ներկայացուցչի կարծիքով, ոչ թե երկկողմ համագործակցություն կարող է լինել, այլ՝ ավելի լայն՝ Եվրասիական տնտեսական գոտու սահմաններում:

Նրա ներկայացմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ «Տաշիր» ընկերության եւ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջեւ, բայց թե ինչ ձեւաչափով, Աննա Դոնչենկոն ասաց, որ այդ մասին կհայտարարեն երկու ընկերության ներկայացուցիչները:

Նրա հաշվարկներով, հայ-ռուսական համագործակցության արդյունքում արդեն կան 130 պայմանագրեր՝ ընդհանուր 75,5 միլիոն դոլար արժողությամբ:

Թե ինչպիսի դժվարությունների են հանդիպում ռուսաստանցի գործարարները դեպի Հայաստան արտահանում կատարելիս, Աննա Դոնչենկոն ասաց, որ բացի ճանապարհների, պահեստների համար վճարվող մեծ գումարներից, հիմնական խոչընդոտը, որի մասին նշում են արտահանողները, հայկական շուկայի փոքր շրջանառությունն է: Ըստ նրա Վերին Լարսի ռիսկն էլ խոչընդոտներից է, որի մասին անպայման տեղյակ են պահում գործարարներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28