Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ-ն միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին օրենքը

Փետրվար 18,2022 13:35

Փետրվարի 18-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Օրակարգում ընդգրկված էին առաջին ընթերցմամբ ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի և Ազգային ժողովի խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։

Հիմնական զեկուցող պատգամավոր Արթուր Հարությունյանը նշել է, որ սահմանված ժամկետներում «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել։

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը, որը ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին:

Այնուհետև Ազգային ժողովը միաձայն ընդունել է օրենքը:

Հաջորդիվ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։

Գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը։

30 կողմ ձայնով խորհրդարանն ընդունել է հայտարարությունը։

Արցախի Հանրապետության ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28