Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում մի խաչքար-հուշարձան կա` «1921թ. փետրվարի 18-ին Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակին» մակագրությամբ: Խաչքարի տեղը պատահականորեն չի ընտրված: Ժամանակակիցների վկայությամբ` այդ վայրում են հանգչում բոլշևիկյան Հայաստանի ղեկավարության կողմից բանտարկված և 1921-ի փետրվարի 17-ի, լույս 18-ի գիշերը նրանց ձեռքով կյանքից զրկված 21 հայ ազգային գործիչների, այդ թվում` Սարդարապատի հերոսների, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրների մասունքները…
Խորհրդային Հայաստանը նրանց հիշատակն անմահացրել էր` հուշաքար տեղադրելով:
Աիդան խորությամբ ուսումնասիրեց «կացնահարվածների» գործը, եղավ անգամ թբիլիսյան արխիվում, վեր հանեց շատ մանրամասներ: Նրա ջանքերով էր, որ 1993-ին Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում` 1921-ին կացնահարվածների եղբայրական գերեզմանոցի տեղում, հուշաքար տեղադրվեց: Բայց, ցավոք, որոշ ժամանակ անց հուշաքարը սկսեց ճաք տալ ու քայքայվել:
Կարդացեք նաև
Աիդա Ներսիսյանը ձեռնամուխ եղավ մեր պատմության ցավալի հետքը փոքրիշատե մեղմացնող այդ հուշաքարի նորոգման կամ այն նորով փոխարինելու գործին:
Քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի խոսքը կարդացեք վաղվա «Առավոտում»