«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Տաթև-Քաշունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Անիի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ