Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հանդիպումը նույնպես բացառություն չէ իշխանությունների կողմից իմիտացիա ստեղծելու տեսանկյունից». Ռուբեն Մելքոնյան. 24news.am

Փետրվար 17,2022 23:13

Այս իշխանություններն իմիտացիա և տպավորություն ստեղծելու համար պատրաստ են շատ բաների, և իրենց համար գերակայությունը ոչ թե իրական քայլերն են, այլ՝ իմիտացիա ստեղծելը։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և  ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի ու գիտական,  փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, ֆեյսբուքյան էջում տեղեկացնելով հանդիպման մասին, նշել էր, որ մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի խոսքերով՝ այս հանդիպումը նույնպես բացառություն չէ իշխանությունների կողմից իմիտացիա ստեղծելու տեսանկյունից։

«Անընդհատ դաշտում հնչում էր, որ փորձագիտական հանրությունը՝ մասնավորապես թուրքագետները, քաղաքագետները, պատմաբանները դեմ են այս ոճով հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը։ Եվ իշխանությունները, թերևս, գնացել են այդ քայլին ցույց տալու համար,թե  իրականում հանդիպում են և փորձագիտական հանրույթի հետ և նրանց կարծիքները լսում են։ Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք։ Հանդիպմանը ներկա փորձագետների մի մասը, պարզ էր, որ պետք է հանդիպեր իշխանությունների հետ, որովհետև իրենց կողմնորոշումները, կարծես թե, չեն էլ թաքցրել։ Բայց խնդիրն այն է, որ կային 1-2 մասնագետներ, որոնք նախ անընդհատ տարբեր հարցազրույցներում իրենց դիրքորոշումը հայտնում են, որ «այս պրոցեսը [հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսը] ճիշտ հունով չի գնում»։  Հետո,  երևի թե լավ գիտակցում են, որ պետությանն անդառնալի հարված հասցրած իշխանությունների ներկայացուցիչների հետ  պետությանը վերաբերող հարցեր, ըստ էության անտեղի են և ճիշտ չէ քննարկելը։ Դրա համար ես կարծում եմ, որ այս ամբողջ պրոցեսից իշխանությանը պետք էր լուսանկարը և տարածելը, որ հանդիպել են փորձագետների հետ, քան թե պետք է իրական փորձագիտական կարծիք», – ընդգծեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28