Աշխարհի թիվ 1 ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, որն արդեն բաց է թողել Ավստրալիայի բաց առաջնությունը, հրաժարվել նվաճած տիտղոսների քանակով ռեկորդ սահմանելու հեռանկարից: Նա հայտարարել է, որ պատրաստ է զոհաբերել «Ուիմբլդոնն» ու «Ռոլան Գարոսը» հանուն կորոնավիրուսի դեմ պատվաստվելու նկատմամբ ունեցած վերաբերմունքից: «Այո, ես պատրաստ եմ վճարել այդ գինը: Ես երբեք դեմ չեմ եղել պատվաստմանը, սակայն միշտ կողմնակից եմ ընտրության ազատությանը, թե ինչպես վարվել սեփական օրգանիզմի հետ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ