«Մտավորականություն ասածը ես չեմ հասկանում, կան առանձին մարդիկ: Ես ինձ համարում եմ մտավորական՝ դիրիժորություն, սիմֆոնիա չանելով: Ես ինձ համարում եմ մտավորական, բայց հարկ եղած դեպքում կարող է օգտագործեմ շատ կոպիտ «սլենգ»: Մտավորականը բացարձակապես կրթական այլ չափորոշիչ է»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա անդրադարձավ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ մտավորականության հանդիպմանն ու ճաշկերույթին. «Երբ որ զորացրված մարդկանց առաջ ինչ-որ պահանջներ եք դնում, որ չգնան, Ալենի հետ ճաշիկ չուտեն, այդ մարդկանց մոտ նստած է «գուլագը», հասկացեք: Այդ մարդիկ մտածում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հիմա էլ Նիկոլը, այդ մարդիկ Ստալինն են, եթե իրենք անընդհատ չկռանան, իրենց կարտաքսեն «գուլագ»: Այդ մարդկանց մեջ նստած է «գուլագը»: Դուք ի՞նչ եք ուզում այդ մարդկանցից: Այդ մարդկանց մեջ վախն է նստած, իրենց համար Նիկոլը, Ռոբերտը, Սերժը, Լեւոնը Ստալիններն են ու եթե իրենք չգնան Ալեն Սիմոնյանի ճաշիկը ուտելու, իրենց կարտաքսեն гулаг: Հանգիստ թողեք այդ մարդկանց, թող իրենց վերջին օրերը, ժամերը ապրեն այնպես, ինչպես ուզում են: Մենք ավելի ադեկվատ, առողջ ռեսուրսի վրա պիտի դնենք մեր շեշտադրումները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ