Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արդարություն» կուսակցությունների փետրվարի 16-ի համատեղ հայտարարությունից հետո համանուն խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 17-ին, խորհրդակցության նպատակով Ազգային ժողով էր հրավիրվել ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։
Քննարկումներին մասնակցել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչները։
ԱՀ գլխավոր դատախազը պատգամավորներին հանգամանալից բացատրություններ ու մեկնաբանություններ է տվել ինչպես 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո զարգացումների, այնպես էլ անցյալում տեղի ունեցած ադրբեջանական կողմի սադրանքների ու ահաբեկչական գործողությունների արդյունքում ԱՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում տարվող գործողությունների մասին։
Կարդացեք նաև
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին