Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում ամենապահանջված թմրամիջոցը դարձյալ մնում է մարիխուանան

Փետրվար 17,2022 17:28

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանին հարցրեց, թե 2021 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառության ի՞նչ դեպքեր են արձանագրվել և ի՞նչ թմրանյութեր են շրջանառվում Շիրակի մարզում։

«2021 թվականի ընթացքում արձանագրվել են թմրամիջոցների հետ կապված թվով 72 գրանցված հանցագործություններ՝ նախորդ տարի գրանցված 64 հանցագործությունների փոխարեն, այսինքն՝ գրանցված հանցագործությունները աճել են 8 դեպքերով, կամ 12.5%-ով։

Թմրամիջոցների հետ կապված գրանցված հանցագործությունների աճը հիմնականում ապահովել է շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու դեպքերը, մասնավորապես՝ «Կանեփ»:

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 53 դեպք, նախորդ տարվա 57 դեպքի փոխարեն: Այսինքն՝ դեպքերը նվազել են 4-ով կամ 7.0%-ով։

Այս նվազմանը զուգահեռ աճել է բացահայտման ցուցանիշը: Մասնավորապես նույն ժամանակահատվածում վարույթներում գտնվող այս բնույթի քրեական գործերով և նյութերով հանցագործությունների բացահայտումը կազմել է 63.2 %, նախորդ տարվա 56.2%-ի դիմաց:

Շիրակի մարզում հիմնականում շրջանառվում են «Մարիխուանա», «Հաշիշի յուղ», «aPVP» տեսակների թմրամիջոցներ, սակայն ճնշող մեծամասնությունը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն է»,-տեղեկացրեց դատախազը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28