Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրք ազգայնական գործիչը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին. Ermenihaber

Փետրվար 17,2022 17:32

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայթուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.amը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։

Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնելու հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայթուրքական կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ հարցեր ենք ուղղել թուրքական «Գորշ գայլեր» (թուրքերեն՝ Bozkurtlar) ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) անդամ Հասան Օքթային։ Նա ակտիվորեն հետևում է հայաստանյան իրադարձություններին և վերլուծություններ անում հայթուրքական թեմաներով։ 

– Թուրքիայում տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ձեր կուսակցության դիրքորոշումն ինչո՞վ է տարբերվում մյուս ուժերի դիրքորոշումից:

– Ի տարբերություն Թուրքիայի այլ քաղաքական ուժերի և կուսակցությունների՝ «Ազգայնական Շարժում Կուսակցության» դիրքորոշումը Հայկական հարցի, հայերի և Հայաստանի վերաբերյալ բավականին պարզ ու հստակ է։ ԱՇԿ-ն երկիմաստ վարքագիծ չի դրսևորում, հայերին չի վանում։ Կարևորում է քաղաքացիական կապը ու դրան համապատասխան քաղաքականություն իրականացնում։ Այստեղ ամենակարևոր չափորոշիչը պարզությունն է և քաղաքացիական իրավունքը։ Որքան էլ կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշին ընդդիմադիրները փորձեն սևացնել և նրան այլ կերպ ներկայացնել, մեկ է, այն թեմաները, որոնց շուրջ նա խոսում էր Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, անգամ այսօր չկան օրակարգում։

Թյուրքեշը խնդրի լուծման համար իր ձեռքից եկածն անում էր: Չնայած իշխանության ղեկին չէր և շարունակաբար իր հակառակորդների կողմից մեղադրվում էր ազգայնամոլության մեջ՝ նրա հիմնադրած կուսակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իսկապես կամեցող, գուցեև միակ քաղաքական ուժն էր։ Այս խնդրի շուրջ Տեր-Պետրոսյանի և Թյուրքեշի հանդիպումները Ջան Դյունդարի կողմից հրապարակվել են մամուլում և այդ օրերին տեղի ունեցող գործընթացները, կրկնում եմ՝ նույնիսկ բոլոր դրական զարգացումները հաշվի առնելով հանդերձ, անգամ այսօր տեղի չեն ունենում։

ԱՇԿ-ն Հայաստանն ընկալում է որպես անկախ պետություն և դրացիական հարաբերությունները դիտարկում է բարիդրացիության տեսանկյունից։ Ակնկալիք ունի, որ Հայաստանը տարածաշրջանային խաղաղության համար իր լուման կներդնի և ուշադրությամբ հետևում է Հայաստանի քայլերին։ Անձամբ ես շատ եմ այցելել Հայաստան։ Բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների հետ հանդիպումներ եմ ունեցել։

Թուրքիայում մեր kafkassam.com կայքը հայերեն նյութեր է հրապարակում։ «Ազգայնական շարժում կուսակցության» ռազմավարական հետազոտությունների այս կենտրոնը Ստամբուլի հայ համայնքի կայքերից և հրատարակություններից զատ հայերեն նյութեր հրապարակող առաջին և միակ կայքն է։ Բացի այդ՝ ԱՇԿ-ի հետ սերտ կապերով հայտնի «Պետություն» ամսագրում «Հայաստանը, Հայկական հարցը և Ազգայնական շարժում կուսակցությունը» հոդվածում մանրամասն անդրադարձ է կատարվել բոլոր այս թեմաներին։ Եվ եթե մեր ասածները հաշվի առնվեին, հիմա կարող էր խաղաղություն հաստատված լինել՝ առանց 44-օրյա պատերազմի և երկու կողմերի տված զոհերի։

Նախկինում, ինչպես գիտենք, եղել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են: Ձեր կարծիքով՝ Թուրքիան ի՞նչ քայլեր պիտի անի, որպեսզի գործընթացը նորից չձախողվի:

– Թուրքիայից Հայաստանի ունեցած սպասելիքներն այն սպասելիքները չեն, որոնք ներկայացվում են մամուլում։ Հայաստանը, սեփական ոտքերի վրա կանգնած անկախ պետություն լինելով, Թուրքիայից ակնկալում է բարի կամքի դրսևորմամբ դրացիական, հարևան երկրին բնորոշ վերաբերմունք։ Դրանից զատ այլ ձևակերպումներով եթե Հայաստանը Թուրքիայից սպասելիքներ փորձի ունենալ, դա մշտապես կխոչընդոտի Հայաստանի՝ որպես պետություն կայանալուն ու հայ ժողովրդի՝ որպես ազգ կայանալուն։ Հայոց պատմությունը չիմացողների կողմից հայերին պատմություն մատուցելու, առանց վերջին 200 տարվա ընթացքում հայ ժողովրդի տառապանքներին նայելու, Հայաստանին փակուղու առջև դնողներին ի հակադրություն՝ Փաշինյանը կարևոր մի շանս է Հայաստանի համար։ Հայերը չպետք է այս շանսը փոխարինեն անցյալի կաղապարված, հայ ժողովրդին ոչ մի օգուտ չտված պնդումներով։

Հայաստանի հասցեին հնչեցված նախազգուշացումների և քննադատությունների մեծ մասը նաև Թուրքիային է վերաբերում։ Թուրքիայի և թուրքերի համար հայերը հազարամյա համակեցության փորձ ունեցող դրացիներ են, որոնք մշակութային միջավայրի առումով երբեմն այնքան մոտ են թուրքերին, որ թվում է թե երկու տարբեր կրոնների պատկանող մեկ ազգ են։ Թուրքերի և Թուրքիայի համար հայերը դրացիներ են, որոնցից հնարավոր չէ հրաժարվել։ Այս համատեքստում Թուրքիան պետք է առանց որևէ նախապայմանի, բաց սրտով վերակառուցի հայ թուրքական ընդհատված հարաբերությունները։ Հայաստանի անվան տակ առաջ քաշվող պայմանները, ինչպես Փաշինյանն ասաց, Հայաստանի ժողովրդի պայմանները չեն, այլ՝ կորցնելու բան չունեցող սփյուռքի հարկադրանքը։ (Փաշինյանին վերագրվող հիշյալ արտահայտությունը չի համապատասխանում իրականությանըխմբ.)

Հայ ժողովուրդն արդեն պետք է ապրի իր իրականության մեջ, այլ ոչ թե ուրիշների համար։ Հայաստանը և հայ ժողովուրդը ստալինյան Ռուսաստանի ձեռքում այլևս Թուրքիայի դեմ օգտագործվող առաջնագծի տարածք չէ, այլ Թուրքիայի ամենամոտ հարևանը։ Այս հոգեբանությունը պետք է փոխվի և հայ ժողովուրդը արդարացիորեն վաստակած իր անկախությունը պիտի կերտի իր պատմության հետ հաշտվելով։

Ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն այս հարցի շուրջ։ 44-օրյա պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել։ Արդյո՞ք հանրային պահանջ ևս կա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու:

– Ղարաբաղի առաջին պատերազմը հայ ժողովրդի պատերազմը չէր։ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ ստալինիզմի տրամաբանությամբ Ռուսաստանը ցանկանում էր շարունակել Հայաստանն օգտագործել որպես Թուրքիայի դեմ առաջնագծի հենակետ ու այդ պատճառով Հայաստանի, հայ ժողովրդի մեջքին դրեց Ղարաբաղ կոչվող բեռը։ Լեռնային Ղարաբաղը և 7 շրջանները Հայաստանին ոչ մի օգուտ չտվեցին։ Հայաստանն անընդհատ կքվեց այդ բեռի տակ, իսկ հայ ժողովուրդն անընդհատ աղքատացավ։ Հայաստանի բնակչությունն օրեցօր նվազեց, ապագա չտեսնող բազմաթիվ հայ ընտանիքներ լքեցին երկիրը։ Մենք ուշիուշով հետևում էինք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած և 44 օր տևած պատերազմին։

Նախևառաջ սա այնպիսի մի իրավիճակ էր, որ հնարավոր էր առանց պատերազմի, խաղաղության ճանապարհով խնդիրը լուծել։ Երկու երկրներից ընդհանուր շուրջ 10.000 երիտասարդ այս անիմաստ պատերազմում զոհվեց։ Հազարավոր ընտանիքների օջախի ճրագը մարեց։ Հայաստանն ու Ադրբեջանը միասին տեսան պատերազմի դաժան դեմքը… 44-օրյա պատերազմից հետո նորից Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անվան տակ Ռուսաստանի վերահսկողության տակ անցավ։ Հայտնի չէ, թե ռուս խաղաղապահները երբ դուրս կգան Լեռնային Ղարաբաղից։

Ահա այս կետում Է, որ Թուրքիան, 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու և անիմաստ պատերազմին վերջ տալու անհրաժեշտությունից ելնելով, գործի անցավ։ Նախ առաջարկեց 6-ի պլատֆորմը, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև սկսվեցին բանակցություններ։

Թուրք հասարակությունը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերսկսման հարցում ծայրաստիճան զգայուն է և մեծ ակնկալիքներ ունի։ Ամեն օր ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք հավատում են առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն նրանք, ովքեր կամենում են խոչընդոտել այս գործընթացին, եթե շարունակեն նախապայմանների անվան տակ այլ արտահայտություններ անել, ապա դրանից միայն Հայաստանն ու հայ ժողովուրդն են տուժելու։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված, անփորձ և սադրանքների ենթարկվելու տեսանկյունից խոցելի տեքստերով մի անգամ արդեն փորձ արվել է խաղաղություն հաստատել, որը սակայն առանց կյանքի կոչվելու օրակարգից դուրս եկավ։ Հիմա ավելի մանրակրկիտ և տրամաբանված ձևով, առանց նախապայմանների կամ վերջնագրերի Թուրքիայի և Հայաստանի, նույնիսկ Ադրբեջանի միջև պետք է ժամ առաջ կարգավորվեն հարաբերությունները։ Թուրք հասարակությունը պատրաստ է դրան։

Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առած երկխոսության գործընթացից ի՞նչ ակնկալիքներ ունեք, մանավանդ երբ հաշվի ենք առնում Հայոց ցեղասպանության խնդրի առկայությունըՈրպես քաղաքական գործիչ՝ ի՞նչ նշանակություն և կարևորություն ունեն Ձեզ համար Հայաստանի հետ հարաբերությունները:

– Առանց նախապայմանների և վերջնագրերի Թուրքիա-Հայաստան հարաբերությունները պետք է նորից կառուցվեն։ Այս հարաբերություններին Հայաստանում տարակուսանքով վերաբերվող մեծ զանգվածի առկայությունը չպետք է վախեցնի իշխանություններին։ Երեկ նրանք, ովքեր մենակ թողեցին Հայաստանին 44-օրյա պատերազմի ընթացքում, և նրանք, ովքեր հույսը դրել էին Հայաստանին միայնակ թողողների վրա, ասելիք չպետք է ունենան Թուրքիայի և Հայաստանի միջև բարի կամքի վրա հիմնված հարաբերությունների հաստատման գործընթացում։

Հայաստանն ի վիճակի չէ ևս մեկ նման արկածախնդրության տակից դուրս գալ։ Դա արդեն կնշանակի Հայաստանի վերջնական պարտություն, Հայաստանի վերջնական կործանում։ Հայաստանն այս պատերազմում սովորեց պարտվելով հանդերձ հաղթանակ տանել։ Հայաստանը 44-օրյա պատերազմում կորցրեց բազմաթիվ երիտասարդների, բայց նաև ականատես եղավ մի նոր Հայաստանի ծնունդին։ Հարավային Կովկասում հնացած կաղապարներով, ստալինյան, ոստիկանական հենակետի տրամաբանությամբ պետություններ այլևս չպետք է լինեն։ Եվ սա պարզ դարձավ նաև հայ ժողովրդի համար։

Հայաստանին պարտադրված բոլոր այլընտրանքները 44-օրյա պատերազմի ընթացքում սպառվեցին և Հայաստանն արդեն իր ոտքերի վրա ինքնուրույն կանգնելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և առաջ շարժվելու շանս ստացավ։ Հայ մտավորականները, ժողովրդի ընկալումներին վստահելով, պիտի նոր դրացիության և ռազմավարության համար փաստարկներ զարգացնեն։ Հնուց եկած հայտնի վախերը հայ ժողովրդին ոչինչ չեն տալու։ Հիմա որոշում կայացնելու ժամանակն է․ կամ նախկին հայտնի հիվանդագին մոտեցումներով հայ ժողովրդին տանել կորստի խավար ճամփաներով, կամ էլ 200 տարվա մղձավանջից արթնանալ և Թուրքիայի ու Հայաստանի միջև վերահիմնել դրացիական հարաբերություններ։ Այս գործընթացում թուրքական պետության և թուրք ազգի պատասխանատվությունն էլ չափազանց մեծ է։

Հետգրություն
Հասան Օքթայը նշեց, որ ինքը վերոհիշյալ հարցերին չի պատասխանել կուսակցության անունից, այլ որպես ազգայնական գործիչ է արտահայտում իր տեսակետը ՀայաստանԹուրքիա հարաբերությունների վերաբերյալ։

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումը սկզբունքային կարևորություն ունի հետևյալ նպատակների համար.

1.Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքականհասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայթուրքական երկխոսության նկատմամբ։

2.Ներկայացնել մեր լսարանին՝ Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։

3.Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։

4.Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։

Դոկտոր Հասան Օքթայն ավարտել է Ստամբուլի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Դասախոսել է Վանի «Yüzüncü Yıl» համալսարանում:

2002-2005թթ. ղեկավարել է «Հայկական հետազոտությունների կենտրոնը», որը «Եվրասիա» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի մասնաճյուղն էր:

2004-ին այցելել է Հայաստան, հանդիպել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Աշխատել է հայթուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: 2009 թվականին հիմնադրել է «Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնը» (KAFKASSAM) և ներկայումս դրա նախագահն է:

Նախկինում պաշտոն է զբաղեցրել «Ազգային շարժում կուսակցության» ղեկավար խորհրդի կազմում

Գևորգ ԿԱԼԼՈՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28