Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց է հայտարարվել

Փետրվար 17,2022 17:38

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ 0+000-կմ 60+022 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների նախաորակավորման գործընթաց։

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը ՀՀ կառավարության 24.09.2021թ. թիվ 1564-Ա որոշմամբ սահմանվել է որպես առաջնահերթություն:

Շինաշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջազգային մրցույթ` ICB «Երկփուլանի բաց մրցույթ` նախաորակավորմամբ» գնման նախաորակավորման ընթացակարգով սահմանված կանոններով։

Նշենք, որ Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված` մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. ապրիլի 27-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով):

Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ ecepp.ebrd.com, armroad.am

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28