Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևմուտքը ցույց տվեց, որ պատրաստ չէ ուղիղ դիմակայության մեջ մտնել ՌԴ-ի հետ, մինչդեռ Հայաստանում ՆԱՏՕ-ին անդամակցելուց են խոսում»․ Տիգրան Գրիգորյան. «Ա1+»

Փետրվար 17,2022 16:53

«Եթե ՆԱՏՕ-ի հանդեպ ռուսական պահանջները չիրականան, ապա հնարավոր է Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը դեմքը փրկելու միջոց լինի»,-«Ա1+»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ նման մասշտաբի էսկալացիայից հետո, եթե Ռուսաստանը ընդհանրապես ոչ մի քայլ չձեռնարկի, ապա դա կարող է դիտվել որպես պարտություն։

Փորձագետի խոսքով՝ Պուտինի կողմից երկու հանրապետությունները անկախ ճանաչելու դեպքում, սակայն, մեծ պատերազմը հավանական չէ ։

Քաղաքագետի խոսքով՝ մի բան ակնհայտ է՝ արևմուտքը ցույց տվեց, որ նույնիսկ Ուկրաինայի պես խոշոր երկրի համար պատրաստ չէ ուղիղ դիմակայության մեջ մտնել Ռուսաստանի հետ։

«Մինչդեռ Հայաստանում ՆԱՏՕ-ին անդամակցելուց են խոսում»,-նկատեց Տիգրան Գրիգորյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28