Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է․ Արման Թաթոյանն Արցախում հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահի, Պետնախարարի ու ԱՀ ՄԻՊ-ի հետ

Փետրվար 17,2022 15:10

Արցախ կատարած այցի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյան, Պետական նախարար Արտակ Բեգլարյանի ու Արցախի գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ։

Արման Թաթոյանը խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը խոսել է ադրբեջանական ցեղասպան քաղաքականության վերաբերյալ հավաքագրած փաստերի և դրանք միջազգային հանրությանը հասանելի դարձնելու կարևորության մասին։

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նախ շնորհավորել է Արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առիթով, ապա անդրադառնալով Արման Թաթոյանի գործունեությանը, ԱԺ նախագահը բարձր է գնահատել Պաշտպանի կողմից արվող վերլուծություններն ու հայտարարությունները, զեկույցներն ու հրապարակումները։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաև պատգամավորների հետ:

«Պատերազմի ժամանակ միջազգային հանրության պասիվությունը, կարծես թե, արժեզրկել է մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը սակայն չպիտի վհատեցնի մեզ մեր ջանքերում։ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է»,-ասել է Արման Թաթոյանը՝ մանրամասն անդրադառնալով պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացրած աշխատանքները։

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հանդիպմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել վերջինիս հետ պատերազմի ընթացքում աշխատանքը, այդ թվում՝ համատեղ, որոնք ուղղված են եղել արցախցիների իրավունքների պաշտպանությանը։ Խոսքը հատկապես պատերազմի ժամանակ համատեղ զեկույցների կազմման մասին է, որոնք վերաբերել են ադրբեջանական կողմից պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչների թիրախավորումներին, վարձկան ահաբեկիչների ներգրավմանը, արգելված զինատեսակների օգտագործմանը և այլն։

Արման Թաթոյանը կարևորել է, որ ինչպես Օմբուդսմանի աշխատանքում, այնպես էլ Պետնախարարի, Արտակ Բեգլարյանի կողմից աշխատանքները տարվել ու տարվում են իրավապաշտպան սկզբունքներով՝ առանցքում ունենալով մարդու իրավունքների պաշտպանությունը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ տարեցտարի ամրապնդվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային երկու հաստատությունների միջև առկա համագործակցությունը, որը շարունակվում է նաև Արցախի գործող Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Արման Թաթոյանի ներդրումը, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցության դերակատարությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցության համար Արման Թաթոյանը Արտակ Բեգլարյանին է հանձնել պատվոգիր: Պետական նախարարն իր հերթին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին պարգևատրել է գերատեսչական հուշամեդալով։

Արման Թաթոյանն արդյունավետ համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար պատվոգիր է հանձնել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ և մի շարք այլ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։

Բոլոր փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները խաղաղ բնակչության նկատմամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28