Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարտակերտցիներն ադրբեջանական շարասյան ճանապարհը փակել էին՝ պահանջով, որ չկրակեն իրենց երեխաների վրա. «Փաստինֆո»

Փետրվար 17,2022 15:03

Արցախի Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի բնակիչներ Մաղավուզ գյուղի մոտ փակել են դեպի Քարվաճառ շարժվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը և թույլ չեն տվել անցնել։ Տեղի չտալով խաղաղապահների հորդորներին՝ մարտակերտցիները հասել են նրան, որ շարասյունը հետ է գնացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ճանապարհը փակելու հիմնական պատճառը, ինչպես նշեց տիկին Հակոբյանը, երկու օր առաջ ադրբեջանցիների կողմից Արցախի ՊԲ զինծառայողին հասցված ծանր վիրավորումն էր։

«Այդպես մարդիկ իրենց բողոքն են արտահայտել։ Քաղաքավարի ձևով խաղաղապահներին հասկացրել են, որ այդ ինչպե՞ս է, որ մենք թույլ ենք տալիս մեր ճանապարհներով ադրբեջանական շարասյուններն անցնեն, ամեն ինչի համակերպվում ենք, բայց իրենք մեր երեխաներին թիրախավորում են։ Եթե կա պայմանավորվածություն, ուրեմն իրենք էլ պետք է պահեն այդ պայմանավորվածությունը։ Մարդկանց համբերության բաժակը լցվել է»,-մանրամասնեց տիկին Հակոբյանը։

Ադրբեջանական շարասյունը հետ է գնացել այն բանից հետո, երբ խաղաղապահներն ասել են, որ չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28