ՀՀ քաղաքացի Արթուր Հովասյանը որոշել է իր «Մերսեդես» մակնիշի մեքենան նվիրել Ազգային անվտանգության ծառայությանը։
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց այս քաղաքացու գույքը՝ «MERCEDES-BENZ VIANO 3.5» , 70 RR 200 հաշվառման համարանիշով, թողարկման տարեթիվը` 2011, ընդունել որպես նվիրատվություն եւ ամրացնել ԱԱԾ-ին։
Նախագծում նշված է, որ քաղաքացի Արթուր Սամվելի Հովասյանն ինքն է դիմել ԱԱԾ եւ ասել, որ 2017 թվականից սեփականության իրավունքով իրեն պատկանող «MERCEDES-BENZ VIANO 3.5» մակնիշի տրանսպորտային միջոցը ցանկանում է նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
Նշենք, որ այս մոդելի եւ 2011 թվականի թողարկման մեքենայի արժեքը հայկական շուկայում, ըստ վազքի, շարժիչի եւ այլ «պարամետրերի» տատանվում է 11-21 հազար դոլարի սահմաններում։
Կարդացեք նաև
Թե ով է այս քաղաքացին, ինչու է ցանկացել իր գույքը նվիրել ԱԱԾ-ին՝ նախագծում մանրամասներ չկան։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ