«Ձեւացնել, թե մեր շուրջը ոչինչ չի կատարվում, պետական հանցագործություն է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված եւ երկու երկրների խորհրդարաններում օրերս վավերացված «Շուշիի հռչակագրի» մասին հարցին, որին, ի դեպ, ՀՀ իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքել։
«Հռչակագրում խոսվում է Հարավային Կովկասում ոչ մեր օգտին ընթացող լուրջ աշխարհաքաղաքական գործընթացների մասին։ Այսպիսի արտահայտություն կա՝ «дырка от бублика», եթե այսպես գնա, դա ենք դառնալու։ Այս հռչակագիրը ֆիքսում է Թուրքիայի աճած դերը տարածաշրջանում, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների ձեւավորումն Ադրբեջանի հետ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ