Ermenihaber. Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հանդիպել է Թուրքիայում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Թուրքիայի ՆԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում։
«Մեր նախարար պրն. Սուլեյման Սոյլուն Թուրքիայում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ միասին հյուրընկալել է տիկին Ռիտա Քարանֆիլ Նուրնուրին և տիկին Թալին Էրգյունեշ Գազերին»,-նշվում է գրառման մեջ։