Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում ուսումնասիրում են երկրաշարժի պատճառով առաջացած խնդիրները

Փետրվար 17,2022 14:08

Փետրվարի 13-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արեւելք գրանցված երկրաշարժը էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմեց 6-7 բալ:

Ըստ ԱԻՆ տվյալների՝ այն զգացվեց նաեւ՝ Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, եւ Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւանում՝ 3-4 բալ:

Լոռիում բնակիչներն ահազանգում են պատկան մարմիններին, նշելով, որ երկրաշարժի հետեւանքով առանց այն էլ վթարային շենքերում ու տնակներում ավելացել են ճաքերն ու այլ խնդիրներ են առաջացել:

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը մեր զրույցում ասաց, որ ահազանգեր ստանում է թե՛ Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժինը, թե՛ ԱԻՆ-ում ստացված զանգերն են փոխանցվում իրենց, որպեսզի կատարեն շրջայցեր եւ հասկանան, թե ինչ վնասներ են պատճառվել բնակիչներին. «Կտեսնենք, եթե կան շենքեր՝ հատուկ փորձաքննության կարիք ունեն, դա կանենք, եթե հասկանանք, որ միայն սվաղի ծեփերն են թափվել, այսինքն`շենքի համար վտանգավոր վնասվածք չկա, այդ դեպքում կֆիքսենք եւ բնակչին էլ կտեղեկացնենք, որ վտանգավոր ոչինչ չկա, ընդամենը կոսմետիկ աշխատանքների կարիք կա»:

Այս պահին Վանաձորում կան վթարային 84 բազմաբնակարան շենքեր:

Աբովյանի խոսքով, ահազանգեր են ստանում ոչ միայն Վանաձորից, այլ շրջակա գյուղերից. «Քանի որ մասնագիտական է, եթե պետք է Վանաձորից դուրս էլ՝ էլի կշրջենք»:

Աշխատանքային խումբը մի քանի օր կշրջի ահազանգի հետքերով, իսկ արդյունքներն ամփոփելուց հետո դրանք կներկայացվեն համապատասխան գերատեսչություններին։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28