Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Օմիկրոնի դեպքերի մեծ մասն ավելի թեթեւ է ընթանում, բայց կան նաեւ ծանր դեպքեր․ հոսպիտալացվածների 88%-ը պատվաստված չեն»

Փետրվար 17,2022 13:13

Անցած շաբաթվանից գրանցվում է կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի կտրուկ նվազում, բայց դեռ օրական 1700-ից ավելի դրական դեպքեր են գրանցվում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կարող ենք ասել, որ նվազման տեմպի մեջ ենք, բայց դեռ հիվանդանոցները բավական ինտենսիվ ռեժիմով են աշխատում։ Օմիկրոն շտամի պարագայում դեպքերի մեծ մասն ավելի թեթեւ է ընթանում, բայց դա չի նշանակում, որ մենք չունենք ծանր դեպքեր։ Մեր հոսպիտալացվածների 88%-ը չպատվաստված քաղաքացիներ են, ովքեր բավականին ծանր են տանում հիվանդությունը»։

Նախարարի խոսքով՝ թեեւ կան որոշ կանխատեսումներ, թե արդյոք կորոնավիրուսի օմիկրոն տեսակը այս համավարակի վերջնական փուլն է, թե ոչ, բայց, ըստ նախարարի, դեռ վաղ է որեւէ հստակ բան նշել․ «Կարող ենք ասել, որ համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ կարծես նշմարվում է արդեն։ Սա նշանակում է, որ, այո, քովիդը կմնա որպես այդպիսին, այն մեր կենսակերպի մի մաս է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով։ Բայց հստակ կերպով ասել, որ վերջանում է համավարակը, դեռ վաղ է»։

Ավանեսյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրվանից քաղաքացիները կարող են պատվաստվել նաեւ ամերիկյան «Ֆայզեր» պատվաստանյութով, մաքսազերծման աշխատանքներն ավարտվել են, այսօր եւ վաղը հանրապետության ամբողջ տարածքում, բոլոր պոլիկլինիկաներում ու շարժական կետերում հասանելի կլինի այս պատվաստանյութը։

Համավարակի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումների մասին էլ նախարարն ասաց, որ մասնագիտական թիմն այս պահին քննարկում է, թե մարտի 1-ից սահմանափակումների ինչպիսի փոփոխություններ կլինեն։

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=wvBWNAVSmuk&ab_channel=AravotDaily

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28