ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Լավ լուրեր Եվրոպական խորհրդարանից։
Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը, որում կան Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներ:
❗️Հոդված 42-ում մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Արցախյան խնդրի կարգավորման միայն մեկ ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և շեշտում է կարգավորման 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Կարդացեք նաև
❗️Նման կարեւոր ձևակերպում միջազգային լուրջ ատյաններում գրեթե մեկ տարի չէր եղել:
❗️Ընդգծվել է նաեւ պատերազմից հետո մնացած ռազմագերիների վերադարձի համար ճնշումներ գործադրելու հարցը։
❗️Իշխանությունը որևէ կապ չունի այս դիվանագիտական հաջողության հետ, դա բացառապես անհատների և քաղաքական թիմերի շնորհիվ է, նախեւառաջ՝ Դավիթ Շահնազարյանի եւ Հանրապետականի, ինչպես նաեւ «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի եւ Նաիրա Զոհրաբյանի գործունեության շնորհիվ:
❗️Չնայած ադրբեջանական հսկայական ջանքերին (դեսպանի համապատասխան նամակները մեր ձեռքի տակ են), մեզ հաջողվեց կատարել այս աշխատանքը:
❗️Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերներին իրենց ազնիվ ու արդար կեցվածքի համար:
Հ.Գ. Անհատները, անխոս, կարող են մեծ գործեր անել, սակայն, ավաղ, նրանց մեջքին չկա պետություն, որովհետև մեր պետությունը դեռևս ներկայացնում են անհայրենիք եւ անբարո իշխանությունները:
⚡️⚡️⚡️Լավ լուրեր Եվրոպական խորհրդարանից։ Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը, որում կան Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներ: ❗️Հոդված 42-ում մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Արցախյան խնդրի կարգավորման միայն մեկ ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և շեշտում է կարգավորման 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ❗️Նման կարեւոր ձևակերպում միջազգային լուրջ ատյաններում գրեթե մեկ տարի չէր եղել: ❗️Ընդգծվել է նաեւ պատերազմից հետո մնացած ռազմագերիների վերադարձի համար ճնշումներ գործադրելու հարցը։ ❗️Իշխանությունը որևէ կապ չունի այս դիվանագիտական հաջողության հետ, դա բացառապես անհատների և քաղաքական թիմերի շնորհիվ է, նախեւառաջ՝ Դավիթ Շահնազարյանի եւ Հանրապետականի, ինչպես նաեւ «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի եւ Նաիրա Զոհրաբյանի գործունեության շնորհիվ: ❗️Չնայած ադրբեջանական հսկայական ջանքերին (դեսպանի համապատասխան նամակները մեր ձեռքի տակ են), մեզ հաջողվեց կատարել այս աշխատանքը: ❗️Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերներին իրենց ազնիվ ու արդար կեցվածքի համար: Հ.Գ. Անհատները, անխոս, կարող են մեծ գործեր անել, սակայն, ավաղ, նրանց մեջքին չկա պետություն, որովհետև մեր պետությունը դեռևս ներկայացնում են անհայրենիք եւ անբարո իշխանությունները:
Posted by Armen Ashotyan on Wednesday, February 16, 2022