Այս տարի մանկական Եվրատեսիլն, ինչպես հայտնի է, անցկացվելու է Երեւանում, մարզահամերգային համալիրում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց կառավարության նիստում, երբ զեկուցվում էր Երեւանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը։
Վարչապետը զբոսաշրջային ընկերություններին հորդորեց այս երկու միջոցառումներին ուշադրություն դարձնել, նշելով՝ լավ առիթ է զբոսաշրջային ընկերությունների համարի հետքովիդային շրջանում ակտիվանալու եւ զբոսաշրջային հոսքերը վերականգնելու համար։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ եւս երկու միջոցառում ավելացեց՝ ՄԱԿ-ի «World tourizm organization»-ի տարեկան համաժողովը, որն անցկացվելու Հայաստանում հունիսի 1-3-ը․ «Փորձելու ենք Գյումրիի Սեւ Բերդում անցկացնել»։ Նաեւ սեպտեմբերին անցկացվելու է «Starmus» աստղագիտական միջազգային համաժողովը․ «Սա խոշորագույն միջոցառում է, նոբելյան վեց մրցանակակիրներ գալու են Հայաստան։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի հունիսի երկրորդ տասնօրյակում Հայաստան գա նոբելյան հայ մրցանակակիր Արտեմ Փաթափությանը։ Այս միջոցառումները մեծ ակտիվություն կմտնեն մեր տնտեսական կյանքում»։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ ասաց, որ կրթական խոշորագույն մի միջոցառում եւս անցկացվելու է Երեւանում՝ դպրոցականների միջազգային օլիմպիադան կենսաբանություն առարկայից։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ