Երեւանում այս տարվա մայիսի 21-31-ը անցկացվելու է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց այս միջոցառման համար գումար հատկացնել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային։
Երեւանում անցկացվող այս առաջնությանը, ինչպես ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, մասնակցելու են 280 մարզիկ ավելի քան 40 երկրներից։
Նախարարի խոսքով՝ այս փուլում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային պետբյուջեից հատկացվում է 77 միլիոն 768 հազար դրամ, այս գումարով ֆեդերացիան ձեռք է բերելու՝ 2 ռինգ, 12 տանձիկ, բռնցքամարտի 300 ձեռնոց։ Գումարը կտրամադրվի ԿԳՄՍ նախարարությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս միջոցառմանը պետք է պատշաճ պատրաստվել, եւ սա հատկացումների առաջին որոշումն է, կլինեն նաեւ այլ հատկացումներ, մարզահամերգային համալիրին եւս գումար է հատկացվում, որպեսզի պատրաստվի միջոցառմանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ