Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այսօր ադրբեջանցի զինվորները մտել են գյուղ, պահանջել են, որ գյուղացիք այգի չմտնեն. Արթուր Խաչատրյան

Փետրվար 17,2022 10:52

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

2 շաբաթ առաջ Գեղամ Մանուկյանի հետ Արցախում էինք, այցելեցինք Ստեփանակերտում Քիրս գինու գործարան, Խրամորթ գյուղ, գյուղում գտնվող խաղողի այգիներ։ Իսկ երեկ Արցախի Խրամորթ գյուղի խաղողի այգիներում աշխատող գյուղացու վրա ադրբեջանցիք կրակել են։

Այսօր ադրբեջանցի զինվորները մտել են գյուղ, պահանջել են, որ գյուղացիք այգի չմտնեն։ Գյուղի այգիներից մինչև թուրքերի դիրքերը մի քանի մետր է․․․

Այլ բան, ցավոք սրտի պատմել չեմ կարող։ Մարդիկ, Արցախի շուրջ լուրջ, շատ լուրջ զարգացումներ են սպասվում։ Իսկ Փաշինյանը սազն առել թուրքերի հետ սիրո քարոզ է անում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28