Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս դեպքում Արցախի իշխանությունները պետք է խաղաղապահների թվի առնվազն եռապատկման հարց բարձրացնեն». «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 17,2022 10:46

44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակավայրերի մեծ մասը դարձել է սահմանամերձ, գյուղատնտեսական նշանակության հողամասերի զգալի մասը թշնամու ուղիղ կրակային թիրախում է: Հրադադարի խախտման Ադրբեջանի զինուժի պարբերական գործողությունների պայմաններում, փաստորեն, անհնար է դառնում նաեւ կենսական նշանակության հողատարածքների մշակումը: Այս պայմաններում Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում տեղակայված մոտ 2000 ռուս խաղաղապահները եւ 27 դիտակետերն ամենեւին բավարար չեն հրադադարի ռեժիմը վերահսկելու եւ շփման գծի երկայնքով դաշտային կամ ենթակառուցվածքային աշխատանքներ կատարող արցախցիների անվտանգությունն ապահովելու համար:

Ադրբեջանցիների հեղինակած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքներն անհնար կլինի իրականացնել առանց խաղաղապահների ներկայության:

Այս դեպքում Արցախի իշխանությունները պետք է խաղաղապահների թվի առնվազն եռապատկման հարց բարձրացնեն: Դա արդեն անհրաժեշտություն է, քանի որ Ադրբեջանն ակնհայտորեն եւ համառորեն չի ցանկանում պահպանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Մյուս կողմից էլ Բաքվի այդ քայլերն Արցախի բնակչության համար ապրելու անտանելի պայմանների ստեղծման նպատակ են հետապնդում: Ադրբեջանցիների անհեռատես մտածողությամբ՝ իրենք նման ձեւով կարող են ստիպել արցախցուն լքել իր հազարամյակների բնօրրանը: Ընդհակառակը՝ այդ քայլերով ադրբեջանցիներն ավելի են ամրացնում արցախցու վճռականությունը՝ առավել ամուր կանգնելու իր հողի վրա, իսկ հրադադարի խախտման դեպքերի միակ հետեւանքն այն է լինելու, որ Արցախի պաշտպանության բանակը ստիպված պատասխանելու է, ընդ որում՝ ոչ համարժեք միջոցներով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28