Փետրվարի 16-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:
Հատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այդ համատեքստում ընդգծել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների բոլոր դրույթները պահպանելու կարևորությունը:
Քննարկվել են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները և այլ արդիական հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ