Փետրվարի 16-ին ժամը 23:40-ից Սյունիքը հոսանքազրկված է։
Հոսաանքազրկվել են՝ Գորիսը, Քաջարանը, Մեղրին, Կապանը, Սիսիանը։ «Հայէլցանց»-ի 180 հեռախոսահամարին զանգահարելով փորձեցինք պարզել պատճառը։
«Գիտենք, որ չկա, տեղյակ ենք։ Մոտ երկու ժամ ի նկատի ունեցեք, որ կարող է չլինեի լույս»,-պատասխանեց հերթապահը։ Իհարկե, սպասում ենք ընկերության պաշտոնական պարզաբանմանը:
Կարդացեք նաև
Ըստ Aravot am-ի աղբյուրի, հոսանքազրկման պատճառը՝ Շինուհայրի էլեկտրակայանում տեղի ունեցած վթարն է։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ