Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում եւ մարզերում բնակարանները զգալի թանկացել են

Փետրվար 17,2022 00:13

Մեր երկրում անշարժ գույքի, մասնավորապես բնակարանների գները բարձրացել են։ Կարելի է ենթադրել, որ բնակարանների գների աճին նպաստել է նաեւ հարկային օրենսդրության փոփոխությունը՝ եկամտային հարկի վերադարձն՝ հիփոթեքային վարկի տոկոսների մարման համար, աստիճանաբար հանվելու է։ Առաջնային շուկայում՝ նորակառույցներում հիփոթեքով բնակարան ձեռք բերելիս՝ քաղաքացու եկամտային հարկն ուղղվում է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը, սակայն անցյալ տարի ԱԺ-ն ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը, եւ օրինակ այս տարեկեսից մայրաքաղաքի  կենտրոնում բնակարան ձեռք բերելիս այլեւս չի գործի  եկամտային հարկի վերադարձը, հաջորդ տարիներին նույն կանոնը կգործի Երեւանի այլ շրջաններում, հետո աստիճանաբար նաեւ մարզերում։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Երեւանի կենտրոնում, եթե 2020 թվականի դեկտեմբերին բազմաբնակարան շենքի բնակարանի 1 քմ-ի շուկայական միջինացված արժեքը 613, 050 դրամ էր, ապա 2021 թվականի դեկտեմբերին՝ 680,600 դրամ էր։ Ընդ որում, ըստ գոտիների արժեքը փոխվում է, կենտրոնի 1-ին գոտում 2021-ի  նոյեմբերին 830,500 դրամ էր, դեկտեմբերին՝ 840, 200։ 2-րդ գոտում անցյալ տարի  նոյեմբերին 680, 100 դրամ էր, դեկտեմբերին՝ 700 հազար դրամ, 3-րդ գոտում նոյեմբերին՝ 585,500 դրամ, դեկտեմբերին՝ 592,100։

Արաբկիր վարչական շրջանը, կենտրոնից հետո թանկ բնակարաններով 2-րդ տեղում է։ 2021-ի դեկտեմբերին այնտեղ բնակարանի 1քմ-ի միջինացված արժեքը կազմել է 484, 100 դրամ, իսկ 2020 թվականի  դեկտեմբերին  440, 200 դրամ էր, ըստ գոտիների,  որպես 3-րդ գոտի 2021թ. նոյեմբեր 525 00, դեկտեմբերին նույնը։

Քանաքեռ-Զեյթունում  2020 թվականի դեկտեմբերին բնակարանի 1քմ-ի գինը 317, 200 դրամ էր, իսկ ահա անցյալ տարի  356,100։

Նոր-Նորք՝ 2020 թվականի դեկտեմբեր՝ 292, 200 դրամ, 2021 թվականի դեկտեմբեր՝ 310 հազար դրամ։

Ավան՝ 2020 թվականի դեկտեմբեր՝  289 հազար դրամ, 2021-ի դեկտեմբեր՝ 315, 050 դրամ։

Էրեբունի՝ 2020 թվականի դեկտեմբեր՝ 282 հազար դրամ,  2021-ի դեկտեմբեր՝  310 հազար դրամ։

Շենգավիթ՝ 2020-ի դեկտեմբեր՝ 296, 500 դրամ,  2021-ի դեկտեմբեր՝ 318, 050 դրամ։

Դավթաշեն՝ 2020 թվականի  դեկտեմբեր՝ 317 հազար դրամ, 2021-ի դեկտեմբեր՝ 351, 300 դրամ։

Աջափնյակ՝ 2020-ի  դեկտեմբեր՝ 304 հազար դրամ, 2021-ի դեկտեմբեր՝ 331, 500 դրամ։

Մալաթիա-Սեբաստիա՝ 2020-ի դեկտեմբեր՝ 283, 200, 2021-ի՝  դեկտեմբեր 313, 100 դրամ։

Նուբարաշեն՝ 2020 թվականի  դեկտեմբեր՝ 175 հազար դրամ, 2021-ի դեկտեմբեր՝ 190, 050  դրամ։

Մարզերում բնակարանների գները մեկ տարում բարձրացել են 2-3 հազարից մինչեւ 20 հազար դրամով։

Մարզային քաղաքներից ամենաթանկը Ծաղկաձորի բնակարաններն են, 2020 թվականի դեկտեմբերին այստեղ 1 քմ-ի արժեքը 282 հազար դրամ էր, իսկ 2021 թվականի դեկտեմբերին՝ 327,500։

Իր թանկությամբ հաջորդը Աբովյան քաղաքն է, այստեղ բնակարանի 1քմ-ի արժեքը 2020-ին 190 հազար դրամ էր, մեկ տարի հետո  այն կազմել է 226, 200 դրամ։ Մարզային հաջորդ քաղաքը բնակարանների թանկությամբ Վաղարշապատն է, 2020-ին 161, 500 դրամ էր, անցյալ տարի՝ 185 հազար դրամ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28