Լրահոս
Օրվա լրահոսը

46 քրգործ՝ ծանր վիրավորանք հասցնելու փաստով․ մանրամասնում է Շիրակի դատախազը

Փետրվար 16,2022 22:22

«Ծանր վիրավորանք հասցնելու դեպքերով 2021թ. ընթացքում մարզի շրջանակում հարուցվել է 46 քրեական գործ: Դրանցից 6-ը կասեցվել են, որոնցից 5-ը՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով, 1-ը՝ մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:

15 քրեական գործեր կարճվել են տարբեր՝ հանցակազմի /հիմնականում՝ ապացույցների անբավարարություն/, բողոքի բացակայության, կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու, գործուն զղջալու հիմքերով: 2 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 6 քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Իսկ 17 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Քրեական գործերի մեծ մասը վերաբերել են կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների ընթացքում միմյանց հասցեի հայհոյանքներ կատարելուն:

5 քրեական գործ հարուցվել են սոցցանցերում հրապարակայնորեն պաշտոնատար անձանց ծանր վիրավորանք հասցնելու, 1 քրեական գործ՝ սոցցանցի քաղաքացու էջին ծանր վիրավորանք գրառելու և նրան սպառնալու դեպքի առթիվ:

Անձանց անհատական տվյալները հրապարակելը նպատակահարմար չէ, որովհետև դա առնչվում է անձնական գաղտնիքին: Իսկ գրառումները եղել են սեռական բնույթի հայհոյանքներ»,-ասաց դատախազը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28