Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Բախշիյանը կմնա կալանավորված

Փետրվար 16,2022 21:33

Վերաքննիչ քրեական դատարանը՝ փետրվարի 16-ին մերժեց բավարարել  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ՝ Բորիս Բախշիյանը կալանավորվել էր  փետրվարի 7-ին։

Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեեւ ըստ պաշտպանական կողմի՝ ամբաստանյալն ինքն էր դրսեւորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետեւանք։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28