Թիվ 124 մանկապարտեզ հաճախող երեխայի նկատմամբ բռնություններ կատարելու աղմկահարույց դեպքով երեխայի մայրը պատմել է, որ դաստիարակներից Իրինա Ալեքսանյանն իր երկրորդ հեռախոսը տվել է խմբի երեխաներին ու հրահանգել հեռախոսով նայել, թե հեռախոսով ցուցադրվող մուլտֆիլմերում ինչ են անում ու նույնն անել իր դստեր հետ:
«Հանել են հագուստները, մատ են մտցրել, դա երեխան ոստիկանությունում էլ է ասել, երեխան միզել դժվարացել է, տարել եմ մանկական գինեկոլոգի մոտ Բեգլարյան կենտրոն, այս մասին չեմ ուզում հիմա խոսել, քանի որ քննություն է գնում»,- պատմել է երեխայի մայրը:
Վերջինս ասաց, որ որոշ ապացույցներ ունի, օրինակ՝ երեխայի աչքի լուսանկարը, իր երեխան 124 մանկապարտեզ հաճախելիս պատմել է, որ երեխաները մատ են մտցրել աչքի մեջ, ունի համակարգչային հետազոտության արդյունքներ, ինչը կատարել է բժշկի տված, այսպես ասած, գլխուղեղի փակ ցնցում դիագնոզից հետո: Ըստ նրա՝ նշանակվել է նաեւ դատաբժշկական փորձաքննություն, արդյունքները դեռ պատրաստ չեն:
Նախքան Ոստիկանություն դիմելը, կինը դիմել է քաղաքապետարան, հանդիպել հանրակրթության վարչության պետի հետ, իր երեխան այնտեղ էլ պատասխանել է բոլոր հարցերին, ներկայացրել կատարվածի մանրամասները:
Կարդացեք նաև
Կնոջ խոսքով, քաղաքապետարանից իրեն ասել են՝ գրավոր ներկայացնի ամեն ինչ, որ հիմք ունենան ստուգայց կատարել տվյալ մանկապարտեզ: Հետո իր նույն գրությունը փոխանցել ոստիկանություն:
Հիշեցնենք, որ երեխայի մայրը դեպքից նաեւ այլ մանրամասներ է ներկայացրել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դաստիարակը և՛ սադիստ է, և՛ սոցիոպատ ։