Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ԱՄՆ դեսպանը պարզաբանել է՝ որ երկրներն են հրավիրվում «Հանուն ժողովրդավարության» համաժողովին

Փետրվար 16,2022 18:17

ԱՄՆ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին մասնակցության հրավերն ուղարկվում է՝ հաշվի առնելով այս կամ այն երկրում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը: Այս մասին այսօր տեղի ունեցած կլոր սեղան քննարկմանը հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը:

«Մենք հույս ունենք, որ ապագայում Ադրբեջանն էլ կլինի մասնակիցների թվում, բայց դրա համար անհրաժեշտ է որոշակի առաջընթաց այնպիսի հարցերում, ինչպիսիք են հիմնարար ազատությունները, քաղաքացիական հասարակության հնարավորությունները, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»,- ասել է նա:

Հարցին, թե ինչու է համաժողովին հրավիրվել Հայաստանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ, Լիտցենբերգերն ասել է, որ հրավերն արվում է՝ կախված որոշակի ժողովրդավարական բարեփոխումների առկայությունից, և ոչ թե այս կամ այն քաղաքական կամ ռազմական կազմակերպությանն անդամակցությունից:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28