Ա1+. Արցախի Հաղորտի համայնքում ջրի խնդրի լուծումը դառնում է հրատապ:
«Ջուրը հիմա 5 օրը մեկ է, 5 օրը մեկ ամբարտակից ջուր են տալիս գյուղին, բայց եթե այսպես գնա, ամառը կդառնա 15 օրը մեկ»,- ասում է համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանը։ Գյուղում բնակվում է 160 հոգի։
Ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, ապա գյուղապետը նշում է, որ իրենց համայնքը ամենաանվտանգներից է, բացի այդ՝ չունեն կորցրած տարածք։
Նվեր Մարտիրոսյանը, որն արդեն 10 տարի է զբաղեցնում է այս պաշտոնը, համոզված է, որ գյուղի զարգացումը կախված է խելացի և գիտելիքներով զինված երիտասարդ սերնդից։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: