«Ազատություն». Քննարկվում է ադրբեջանցի երեք պատգամավորի այցը Հայաստան՝ մասնակցելու «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստին, որը նախատեսված է փետրվարի 21-ից 22-ը Երևանում, «Ազատությանը» փոխանցեց «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։
«Խորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Եվրոպական խորհրդարանի շուրջ տասը պատգամավոր, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի ու Ադրբեջանի պատգամավորները։ Թե քանի պատգամավոր է ժամանում Հայաստան, ավելի ուշ հայտնի կլինի։ Ադրբեջանի պարագայում քննարկվում է երեք պատգամավորի՝ Ազեր Քարիմլի, Թայիր Միրկիշիլի և Սոլթան Մամադովի այցը Երևան», – հայտնել է Կարապետյանը։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: