Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Թուրքիա կարգավորումը կարող է նպաստել Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորմանը. ԱՄՆ դեսպան

Փետրվար 16,2022 17:10

Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է դրական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը:

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը նոր լոգիստիկ և տրանսպորտային հնարավորություններ կբացի տարածաշրջանում: Այն նաև կարող է դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Այս տարածաշրջանում կարգավորումն ու կայունությունը օգուտ կլինի այստեղ գտնվող բոլոր երկրների համար»,- ասել է Լիտցենբերգերը այսօր տեղի ունեցած կլոր սեղան քննարկմանը՝ նվիրված Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կողմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը և կայունության հաստատմանը:

Միաժամանակ դեսպանը մատնանշել է Բաքի ու Երևանի միջև առկա որոշակի խնդիրները: «Կան մի շարք հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն՝ ականապատ դաշտերի խնդիրը, հարկադիր տեղահանվածների վերադարձ, սահմանազատում և սահմանագծում»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28