«Թուրքական իշխանությունների հավակնոտ քաղաքականությունը ի վերջո դեմ է դուրս գալու Ռուսաստանին: Եվ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը վարողներն էլ նման կարծիք ունենալու կարողություն վստահաբար ունեն: Թուրքիան այսօր վտանգավոր «պար» է խաղում՝ որպես զույգ ընտրելով Ռուսաստանը եւ հիմա շատ ուրախ է, որ «պարում» է, մանավանդ, որ ընդդեմ Միացյալ Նահանգների շանտաժի գործոնն է օգտագործում՝ Ռուսաստանի հետ մերձեցման հարցում: Պատկերավոր ասած՝ լարախաղացը խաղում է այնպիսի լարի վրա, որի մի ծայրը արջի թաթին է, մյուսը՝ արծվի, ու նա փորձում է հավասարակշռություն պահել, հետեւաբար, սա շատ վտանգավոր է, որովհետեւ, եթե կողմերից մեկը փոքր-ինչ թույլ տա՝ նա անդունդ է գլորվելու:
Թուրքիայում սա տեսնողներն ու գիտակցողները շատ չեն, ընդհակառակը, կա համոզում, թե մենք՝ միջազգային խաղացող ենք, կարեւոր դերակատար ենք, անգամ՝ գերտերության հավակնություններ ունեն: Միգուցե Էրդողանն այդ հավակնություններն իսկապես ունենար, եթե նա կարողանար պահել գոնե 10 տարի առաջ ունեցած քաղաքական դիրքորոշումը: Սակայն մեծ վայրիվերումներ եղան նրա դիրքորոշումներում, որոնցով այդպիսի խաղը դժվար կլինի շարունակել», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Պարոն Էստուկյանի հետ հարցազրույցը կարդացեք փետրվարի 17-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ