Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի դատավճիռը և արդարացնել նրան. «Փաստինֆո»

Փետրվար 16,2022 16:01

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել «Մարտի 1»-ի անկարգությունների գործով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2010թ հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը» և դատապարտել 7 տարի ազատազրկման: Նիկոլ Փաշինյանը նաեւ մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվել է:

2022թ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։ Հատկանշական է, որ ՄԻԵԴ-ը նման որոշում կայացրել է Փաշինյանի՝ արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պայմաններում, հետևաբար, վերջինս ՀՀ կառավարության անունից առարկություններ չի ներկայացրել՝ թողնելով, որ ՄԻԵԴ-ը միայն Փաշինյանի միակողմանի փաստարկների հիման վրա որոշում կայացնի։ Հենց այս պատճառով է, որ մասնագիտական հանրության շրջանում ՄԻԵԴ վճիռը մեկնաբանվել է որպես «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով կայացված վճիռ։

Չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել է, թե խախտվել է նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան է դիմել:

«Դա իմպերատիվ պահանջ էր՝ պայմանավորված այդ գործով ՄԻԵԴ վերջերս կայացված որոշմամբ։ Դրանով պայմանավորված՝ դատախազությունը ՀՀ Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել՝ բեկանելու 2010թ. Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2008թ. Մարտի 1-2-ի դեպքերի առթիվ գործով կայացված դատական ակտերը և իրեն մեղսագրված արարքներում արդարացնել նրան»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28