«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԱՊՄԿ) պոչամբարում տեղի ունեցած վթարի և տեխնիկական ջրերը Արաքս գետ բաց թողնելու մասին «Առավոտ» թերթի հրապարակմանն ի պատասխան՝ կոմբինատի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոչ կոմբինատի պոչամբարում, ոչ այլ արտադրական տեղամասում վթարներ չեն եղել։
Ավելին, ԱՊՄԿ- ում գործում է փակ ջրի ցիկլ. պոչամբարից մաքրված ջուրը լրացուցիչ մաքրման համար մտնում է ջրի նստեցման պարզարաններ, որից հետո պոմպակայանների համակարգի միջոցով տրվում է հարստացման ֆաբրիկա:
Գոյություն ունեցող հեղեղատար կոյուղագիծը, որն անցնում է Մ-2 մայրուղու տակով, հավաքում է մոտակա լեռներից հալոցքային և անձրևի ջրերը, և ոչ մի կապ չունի կոմբինատի արտադրական գործունեության հետ։
Հարկ է նաև նշել, որ արտադրության պոչերը պատկանում են ամենացածր՝ 5-րդ վտանգի դասին, այսինքն` չեն դասվում քիմիական կամ կենսաբանական վտանգավոր թափոնների շարքում։
Կարդացեք նաև
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ