Այսօր՝ փետրվարի 16-ին, Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԱՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է։
Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդամները և ԱՀ ԱԺ պատգամավորները այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցել ԱՀ ԳԽ առաջին նախագահ, Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի հիշատակին։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին