Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարսում Թուրքիա-Հայաստան երկաթուղու նախկին աշխատակիցները ցանկանում են, որ այն վերաբացվի

Փետրվար 16,2022 14:04

Ermenihaber. Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Կարսի-Գյումրի երկաթգծի վերաբերյալ հերթական հոդվածն է հրապարակել, որում նշել է, թե այդ երկաթգծի նախկին աշխատակիցները ցանկանում են, որ այն վերաբացվի:

Նշվում է, որ նախկին աշխատակիցներից բացի, Կարսի գործարարներն ու բնակիչները ևս հույս ունեն, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և երկաթգծի վերագործարկման դեպքում Կարսում կզարգանան առևտուրն ու զբոսաշրջությունը:

Գործակալության թղթակիցը զրուցել է Կարսի Աքյաքա շրջանի հարակից գյուղերից մեկում բնակվող Իլիմ Գյոքթաշ անունով բնակչի հետ։ Նա ասել է, որ մինչև երկաթգծի փակվելը (1993թ.) 6 տարի աշխատել է Հայաստանից եկող վագոնները բեռնաթափողների խմբում: Ըստ նրա՝ հայկական կողմից այն ժամանակ տարբեր ապրանքներով բեռնված օրական 2 գնացք էր մտնում Թուրքիա՝ ընդհանուր մինչև 1200 տոննա բեռով: Կարսից ու հարակից շրջաններից էլ մեծ քանակությամբ անասուն էր տեղափոխվում Հայաստան: Ըստ Գյոքթաշի՝ շուրջ 100 հոգի ներգրավված է եղել այդ բեռնաթափման ու բեռնման աշխատանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28