Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը հորդորում է սեփական արշինով չչափել, թե Փաշինյանը սահմանադրությունը փոխելով՝ վերարտադրության հարցն է լուծում

Փետրվար 16,2022 13:54

Ամեն անգամ, երբ իշխանությունները փորձում են սահմանադրությունը փոխել, տեսակետներ են հնչում, որ իր վերարտադրման հարցն է լուծում ու ուզում է պարզապես օրվա իշխանությունը երկարաձգել պաշտոնավարումը: Հենց այս պատճառաբանությամբ ընդդիմությունը բոյկոտում է ու չի մասնակցում սահմանադրական բարեփոխումների գործընթացին։

Այսօր, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի երկրորդ նիստից հետո արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին այս առնչությամբ հարցրեցինք՝ ինչպե՞ս կարող եք փարատել այս մտահոգությունները, որ սրանով Նիկոլ Փաշինյանը չի ուզում երկարաձգել իր իշխանությունը:

Նա պատասխանեց. «Այս սահմանադրությունը թույլ է տալիս վարչապետին անվերջանալի երկարաձգել իր վարչապետությունը: Եթե պետք լինի, կարող է 5 անգամ էլ վարչապետ ընտրվել, 10 անգամ էլ, որեւէ սահմանափակում չկա: Նախկին փորձի, կամ սեփական արշինով չափել ամեն մի նախաձեռնություն ճիշտ չի լինի: Եթե որեւէ ցանկություն լիներ ուղղակի ուժեղ վարչապետական համակարգով անվերջ պաշտոն ունենալ, ապա այս սահմանադրությունը դրա բոլոր հնարավորությունները տալիս է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28