Ադրբեջանի դատախազությունը քրգործ է հարուցել Արցախի նախագահի դեմ ու հետախուզում է հայտարարել: Արայիկ Հարությունյանն իբր մեղադրվում է «2020 թվականին Գյանջայի խաղաղ բնակիչների հանդեպ իրականացրած 4 ահաբեկչությունների համար, ինչի հետևանքով մահացել է 26, վիրավորվել՝ 175 խաղաղ բնակիչ»:
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գտնում է, որ այն երկրներում, որտեղ կա ընդհանուր իրավազորություն, փաթեթներ պետք է ուղարկել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների որոշումները կայացրած ներկայացուցիչների դեմ քրգործեր հարուցելու համար:
Այսօր այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց. «Ադրբեջանի կայացրած որոշման մասին միանշանակ է, որ ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ այդ քրգործը որեւէ միջազգային իրավական իսկական հիմքեր ունենալ չի կարող ու այն ինքնապաշտպանությունը, որն իրագործել է մեր ժողովուրդը, նաեւ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում, այստեղ իրավական հետապնդում անել ինքնապաշտպանության համար անտրամաբանական է»:
Նախարարն ասաց, որ ծանոթ չէ քրեական գործ կոչվածին, որը հայտնվել է մամուլում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Մարուքյանի առաջարկին, նա նշեց, որ դա դատախազության տիրույթում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ